Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. «Սենդին» մոլեգնում է ԱՄՆ-ում

ՖՈՏՈՇԱՐՔ. «Սենդին» մոլեգնում է ԱՄՆ-ում

«Սենդի» փոթորիկը, որը երկու օր է՝ մոլեգնում է ԱՄՆ-ի և Կանադայի արևելյան ափերի մոտ, արդեն 17 մարդու կյանք է խլել: ԱՄՆ-ի 23 նահանգներում ջրհեղեղներ են, իսկ նահանգներից 9-ում, այդ թվում՝ Վըրջինիայում, Փենսիլվանիայում, Նյու Յորքում, ինչպես նաև Վաշինգթոնում (Քոլամբիա շրջան) արտակարգ դրություն են հայտարարել:

Փոթորիկի պատճառով առանց էլեկտրականության է մնացել 7 միլիոն մարդ: ԱՄՆ իշխանությունները 375 հազար մարդու հորդորել են լքել իրենց մշատական բնակեցման վայրերը:

Տնտեսագետների նախնական հաշվարկների համաձայն, «Սենդին» 10-ից 20 միլիարդ դոլարի վնաս է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը: Այն «ամենաթանկ» փոթորիկների տասնյակում է, սակայն հեռու է «ռեկորդակիր» «Կատրինա» փոթորիկից, որը 108 միլիարդ դոլարի վնաս էր հասցրել: