Home / Հայաստան / Թուրք գործիչը զգուշացնում է՝ ՄԱԿ-ը 2015-ին կճանաչի Հայոց Ցեղասպանությունը

Թուրք գործիչը զգուշացնում է՝ ՄԱԿ-ը 2015-ին կճանաչի Հայոց Ցեղասպանությունը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում թուրքական մի հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Թուրքիայի Հանրապետության տոնին նվիրված կոնֆերանսի ժամանակ ելույթ ունեցած թուրք հայտնի գործիչ Էնվեր Այսևերը ներկաների ուշադրությունը հրավիրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի քննարկումների անհրաժեշտությանը: Ինչպես հայտնում է News.am-ը, հղում կատարելով թուրքական Haberler կայքին, Այսևերը նշել է, որ այս պահին Մերձավոր Արևելքի նոր քարտեզն է գծվում, ինչը տեղի էր ունենում նաև Առաջին համաշխարհային պատերազմից հետո:

«Այս ընթացքում Թուրքիան վտանգավոր շրջադարձերի մեջ է մտնում: Մերձավոր Արևելքում փոփոխվող սահմանները մեր երկրի վրա էլ ազդեցությունն կունենան:

Թուրքիայի համար կարևոր խնդիրներից մեկը մոտեցող 2015 թվականն է: Հայերի բռնագաղթի 100-րդ տարելիցի առթիվ ՄԱԿ-ը 2015-ին որոշում կկայացնի, որ Թուրքիան 1915-ին ցեղասպանություն է իրականացրել: Նման որոշման ընդունումից հետո Թուրքիայի դեմ հողային և ֆինանսական փոխհատուցման պահանջ է ներկայացվելու:

Մեր սխալներից մեկն էլ այն է, որ 1915-ը երբեք չենք քննարկել: Այդ թեման ոչ պատմության գրքերում եղել, ոչ էլ՝ համալսարաններում քննարկվել»,- ասել է Էնվեր Այսևերը: