Home / Հայաստան / Սերժ Սարգսյան ցավակցել է Օբամային

Սերժ Սարգսյան ցավակցել է Օբամային

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «Սենդի» ավերիչ փոթորկի կապակցությամբ:

Համաձայն ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցնցված ենք ամերիկյան մայրցամաքը պատուհասած «Սենդի» ավերիչ փոթորկի հետևանքներից, որը խլեց տասնյակ անմեղ կյանքեր ու պատճառեց ահռելի նյութական վնասներ:

Կիսելով Ձեր և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի վիշտն ու ցավը՝ բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ տուժած շրջաններին՝ շուտափույթ վերականգնում»: