Home / Տեսանյութեր / Ծեծկռտուք Օդեսայում. Հայերը, ադրբեջանցիներն ու թուրքերը չեն կիսել բիզնեսը

Ծեծկռտուք Օդեսայում. Հայերը, ադրբեջանցիներն ու թուրքերը չեն կիսել բիզնեսը

Ուկրաինական Օդեսայի «Յոթերորդ կիլոմետր» շուկայի տարածքում զանգվածային ծեծկռտուք է գրանցվել հայերի և ադրբեջանցիների միջև:

Միջադեպի 4 մասնակիցների հիվանդանոց են տարել դանակով հասցրած վնասվածքներով:

Ինչպես հաղորդում է dumskaya.net կայքը, մյուս մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից:

Միջադեպի ականատեսները հայտնել են, որ հայերի և ադրբեջանցիների հետ մեկտեղ կռվին մասնակցել են նաև թուրքերը: Ոստիկանության տվյալներով՝ կռիվը սկսվել է բիզնեսի պատճառով: Շուկայի մամուլի ծառայության ղեկավար Վլադիմիր Շաբլիենկոն, իր հերթին, հայտնել է, որ արտասահմանցիները միմյանց միջև խնդիրներ են ունեցել մինչև Ուկրաինա գալը:

Սակայն շուկայի աշխատողները և կռվի ականատեսները պատմել են, որ իրականում պաշտոնական տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Կռվում էին մի քանի տասնյակ հոգի, տարբեր ազգությունների՝ հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր: Խնդիրը, իրոք, բիզնեսն էր, սակայն էթնիկ պատկանելությունը նույնպես իր դերն է խաղացել: Թեպետ, կան համայնքներ, որտեղ ազգայինն ու առևտրականը սերտ կապված են իրար հետ», – ասել է շուկայում աշխատող ձեռներեցներից մեկը: