Home / Հայաստան / Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը մտնում է հայաստանյան շուկա

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը մտնում է հայաստանյան շուկա

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը`իտալական Alitalia-ն, մտնում է հայաստանյան շուկա:

Վաղը իտալական ընկերությունը հանդես կգա մամուլի ասուլիսով, որին կմասնակցեն Հայաստանում Իտալիայի Արտակարգ և լիազոր դեսպանը, ավիաընկերության և օդանավակայանի ղեկավարությունը:

Alitalia-ն Իտալիայի ազգային ավիափոխադրողն է և նաև իտալական շուկայում խոշորագույնն է, իսկ աշխարհի խոշորագույն ավիափոխադրողների շարքում 19-րդն է։