Home / Հայաստան / Տղամարդն իրականում չի ինքնահրկիզվել. այրվածքների պատճառը ծխախոտն էր. բժիշկ

Տղամարդն իրականում չի ինքնահրկիզվել. այրվածքների պատճառը ծխախոտն էր. բժիշկ

Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ 45-ամյա Հովհաննես Վարդանյանը չի ինքնահրկիզվել՝ կրակը բռնկվել է ծխախոտի կրակից: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոնից:

«Տուժածի քույրը մեզ ասել է, որ Հովհաննեսը հիվանդ է՝ ինսուլտ է տարել, ու կրակը բռնկվել է ծխախոտի հետևանքով: Մնացածը՝ իրականում  ինչ է եղել, մենք տեղյակ չենք»,- հայտնել են բժշկական կենտրոնից:

Կենտրոնից նաև տեղեկացրել են, որ տուժածին արդեն տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն:

«Տուժածի վիճակը միջին ծանրության էր, մարմնի կեսով ստացել էր 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ», – հայտնել են կենտրոնից: