Home / Հայաստան / Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ են. ի՞նչ է սպառնում Վարդան Ղուկասյանին

Գյումրիի քաղաքապետարանում ստուգումներ են. ի՞նչ է սպառնում Վարդան Ղուկասյանին

Ֆինանսների նախարարության վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել Գյումրիի քաղաքապետարանում: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսնակ Զոհրաբ Եգանյանը։

Ստուգումները սկսվել են երեկ, ուսումնասիրվում է պետական բյուջեից քաղաքապետարանին տրվող դոտացիոն գումարների ծախսման արղյունավետությունը։

Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ արդեն տեղեկացրել էր, թե առաջիկայում մի շարք ստուգող կազմակերպություններ մտնելու են Գյումրու քաղաքապետարան։

«Թե այս ստուգումներն ինչ հետք կարող են թողնել Գյումրիի նախկին քաղաքագետ Վարղան Ղուկասյանի հետագա ճակատագրի վրա, ղեռ հայտնի չէ։ Գյումրիից, սակայն, շաբաթներ առաջ մեզ փոխանցել էին, թե տպավորությունն այնպիսին է, որ առաջիկայում Վարդան Ղուկասյանի ղեմ քրեական գործեր կարող են հարուցվել։ Որքանով է այս տպավորությունը հիմնավորված, դժվար է ասել», – գրում է թերթը։