Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է առաջիկա նախագահական ընտրությունները

Տեր-Պետրոսյանը Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է առաջիկա նախագահական ընտրությունները

Նոյեմբերի 19-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Քեթրին Ջեյն Լիչի հետ:

ՀԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված զարգացումները: Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր գնահատականները:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: