Home / Հայաստան / Անժելա Սարգսյանի նկարները տարածողը ազատազրկման է դատապարտվել

Անժելա Սարգսյանի նկարները տարածողը ազատազրկման է դատապարտվել

Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարների տաևածման մեջ մեղադրվող Կարեն Արայանն այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռով դատապարտվել է 1 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Pastinfo գործակալությունը:

Դատարանում նշվել է, որ Արայանը մեղավոր է Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու մեջ:

Արայանը նաև տուգանվել է 300 հազար դրամի չափով:

Հաշվի առնելով, որ Կարեն Արայանն ուներ նախկինում չմարված դատվածություն՝ (ազատազրկում 6 տարի 3 ամիս ժամկետով, որի կեսը՝ 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը կրելուց հետո վաղաժամկետ պայմանական ազատվել էր պատժի մնացած մասը կրելուց), դատարանը գումարել է պատժի չկրած մասը և ընդհանուր առմամբ պատիժ նշանակել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում: