Home / Հայաստան / ԲՀԿ-ի կառույցի որոշումը չի նպաստում համախմբման ոգուն. Զուրաբյան

ԲՀԿ-ի կառույցի որոշումը չի նպաստում համախմբման ոգուն. Զուրաբյան

Դեկտեմբերի 2-ին թիվ 35 ընտրատարածքում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործարար Արման Սահակյանին սատարելու որոշումը կայացրել է Շիրակի մարզի ԲՀԿ-ի կառույցներից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լևոն Զուրաբյանը.

«Մենք լսել ենք ԲՀԿ-ի բացատրություններն առ այն, որ դա տեղական կառույցի որոշումն է՝ մեկ, և երկրորդ՝ մենք գիտենք մեր տեղական կառույցի միջոցով, որ այնտեղ իրականում գոյություն ունեն ԲՀԿ-ի երեք տեղական կառույցներ, որոնցից մեկն է նման որոշում ընդունել»:

Զուրաբյանը նշել է, որ, այդուհանդերձ, իրենք կարծում են, որ նման որոշումը չի նպաստում համախմբման այն ոգուն, որը ստեղծվել էր վերջին օրերին:

Հիշեցնենք, որ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու են առաջադրվել Արման Սահակյանը՝ ՀՀԿ-ից, և Մուրադ Գրիգորյանը՝ Հայ Ազգային Կոնգրեսից: