Home / Հայաստան / ԱԺ-ի շենքից դուրս՝ բողոքի ակցիա, ներսում՝ քվորում չհավաքվեց (ՖՈՏՈ)

ԱԺ-ի շենքից դուրս՝ բողոքի ակցիա, ներսում՝ քվորում չհավաքվեց (ՖՈՏՈ)

Ժամը 15:00-ին Ազգային ժողովում պաշտոնապես չեղյալ համարվեց Հայ Ազգային Կոնգրեսի նախաձեռնած արտահերթ նիստը, քանի որ քվորում չհավաքվեց: Հիշեցնենք, որ առավոտյան հաշվառվել էին 44 պատգամավորներ, իսկ նիստն անցկացնելու համար անհրաժեշտ էր 66 պատգամավորի ներկայությունն ապահովել: Նիստին չէին ներկայացել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պատգամավորները: ՀԱԿ-ի առաջարկին միացել էին ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»:

Ազգային ժողովի շենքի մոտ ժամը 14:00-ից բողոքի ակցիա էր անցկացվում՝ ի պաշտպանություն օրենսդրական բարեփոխումներ կատարելու մասին քաղաքական 4 ուժերի առաջարկին:

Հավաքված մարդիկ նշում են, որ իրենց համար զարմանալի չէ, որ ԱԺ մեծամասնությունը կազմող ՀՀԿ-ն տապալել է արհատերթ նիստը՝ քվորում չապահովելով:

«Մեր երկրի աղետը, իհարկե, կառավարման համակարգի մեջ չէ: Մեր աղետը նրա մեջ է, որ ընտրությունները կեղծվում են՝ կապ չունի, նախագահական, թե խորհրդարանական: Մեր այս ակցիան հերթական էտապն է  պայքարի»,- Epress.am-ի  հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: