Home / Հայաստան / «Արմավիան» քննարկում է առաջարկները. ընկերությունում հաստատում են վաճառքի մասին լուրը

«Արմավիան» քննարկում է առաջարկները. ընկերությունում հաստատում են վաճառքի մասին լուրը

«Արմավիա» ընկերությունը վաճառվում է, ընթանում են ինտենսիվ բանակցություններ: Այս մասին news.am-ին հայտնել է ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

«Ինտենսիվ բանակցություններ են ընթանում, այդ թվում՝ իտալացիների հետ։ Բացի այդ, «Արմավիան» առաջարկներ է սպասում ևս 2-3 ընկերություններից։

Գնել ցանկացողները շատ են, պարզապես իտալական կողմի առաջարկը շատ ավելի վատն է մյուսների առաջարկներից։ Վերջերս հայտնվել են ևս մի քանի հավակնորդ ընկերություններ։ Բոլոր առաջարկները քննարկվում են, քանի որ «Արմավիային» կարևոր է Հայաստանի համար գտնել հուսալի գործընկեր»,- նշել է Նանա Ավետիսովան։

Նա նաև նկատել է, որ «Արմավիան» կայունացրել է բոլոր չվերթերը, և դրանք իրականացվում են ըստ չվացուցակի։

Հիշեցնենք, որ ավիաընկերության վաճառքի հավանականությունը կասկածի տակ էր դրել «Ժամանակ» օրաթերը։