Home / Տեսանյութեր / Սիրիահայերը Հայաստանի անձնագիր ստանալու համար պետտուրք չեն վճարի

Սիրիահայերը Հայաստանի անձնագիր ստանալու համար պետտուրք չեն վճարի

Այսօր ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի անձնագիր տալու կամ փոխանակելու համար 65 հազար դրամ պետտուրքից ազատել ազգությամբ հայ օտարերկրյա կամ ՀՀ այն քաղաքացիներին քաղաքացիներին, ում մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որն սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:

Համաձայն ՀՀ կառավարության պաշտոնական կայքի, այս որոշումը կայացվել է «հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, քաղաքական հնարավոր զարգացումները, այդ եկրում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը»: