Home / Հայաստան / ԲՀԿ-ական պատգամավորի որդին և ՀՀԿ-ական պատգամավորի «ախրանայի» պետը ծեծել են միմյանց «իրար դուր չգալու մոմենտով»

ԲՀԿ-ական պատգամավորի որդին և ՀՀԿ-ական պատգամավորի «ախրանայի» պետը ծեծել են միմյանց «իրար դուր չգալու մոմենտով»

Օրերս լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու՝ Մարաշցի Արթուրի, և Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ՝ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի «ախրանայի» պետի միջև, գրում է «Հրապարակ» թերթը:

Որոշ տեղեկություններով՝ վեճին մասնակցել է նաև ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանի որդին։ Ըստ «Հրապարակի»՝ պատճառն «իրար դուր չգալու մոմենտն» է, որը հին պատմություն ունի։

«Կողմերն այժմ փորձում են ջրի երես չհանել միջադեպը, գտնել «ասող», որը կհաշտեցնի բոլորին, որպեսզի բանը չհասնի դիվանբաշուն, սակայն առայժմ բան դուրս չի գալիս»,- գրում է թերթը։