Home / Հայաստան / Պատմության ֆակուլտետի դեկանը որպես շարքային «դրուժիննիկ». ՀԱԿ-ը դատապարտում է

Պատմության ֆակուլտետի դեկանը որպես շարքային «դրուժիննիկ». ՀԱԿ-ը դատապարտում է

Նոյեմբերի 22-ին գրանցվել է ընդդիմադիր քաղաքական ակտիվությունը ճնշելու հերթական դեպքը, ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:

««Հակահարված» նախաձեռնության մի խումբ անդամներ փորձել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող երիտասարդությանը իրազեկել երկրում ձևավորված բռնապետական ռեժիմի, քաղբանտարկյալների առկայության, ապօրինի դատավարությունների եւ այլ անօրինականությունների մասին։ Այդ նպատակով նրանք օգտագործել են դասամիջոցի մի քանի րոպեն։ Շենքից դուրս գալու ճանապարհին, սակայն, նրանց վրա են հասել ֆակուլտետի դեկանը մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքներից օգտվող երիտասարդների նկատմամբ։ Վերջիններս ստիպված են եղել ոստիկանություն հրավիրել:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս ապօրինությունը։ Ցավալի է, որ իշխանության դեմ քարոզչությունը թույլ չտալու գործում իրեն շարքային «դրուժիննիկի» պես է պահել պատմության ֆակուլտետի դեկանը։ Կոնգրեսը պահանջում է իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած անձանց», – նշում են հայտարարության հեղինակները: