Home / Հայաստան / ՀՀ ԵՄ պատվիրակության անդամները Ղարաբաղում հայտնել են իրենց տեսակետները

ՀՀ ԵՄ պատվիրակության անդամները Ղարաբաղում հայտնել են իրենց տեսակետները

Նոյեմբերի 23-24-ը Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի նպատակն էր ս.թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստից առաջ հանդիպումներ ունենալ ԼՂՀ իշխանությունների և քաղաքացիական հասարակության հետ:

ԱԺ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի ներկայացուցիչների, ԱԳ նախարարի և հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ արծարծվել են  բրյուսելյան նիստի օրակարգում ներառված հարցերն ու խնդիրները:

ՀՀ ԵՄ պատվիրակության կազմում էին պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, Հայ Ազգային Կոնգրեսից  Նիկոլ Փաշինյանը, ԲՀԿ-ից  Տիգրան Որիխանյանը, ՕԵԿ-ից  Կարեն Բոթոյանը: Հանդիպման մասնակիցները, կարևորելով հայկական երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով նման հանդիպումների հաճախակի կազմակերպման անհրաժեշտությունը՝ հանդես են եկան մի շարք տեսակետներով, նկատառումներով և գործնական առաջարկություններով: