Home / Հայաստան / Վաղը Երևան կժամանի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Վաղը Երևան կժամանի Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թուրքմենստանի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան: