Գլխավոր / Հայաստան / Հայաստանյան կողմն Ադրբեջանի քաղաքացուն կհանձնի վաղը

Հայաստանյան կողմն Ադրբեջանի քաղաքացուն կհանձնի վաղը

Հայ-ադրբեջանական սահմանի` Տավուշի մարզի Կայանավանի հատվածում, նոյեմբերի 30-ին տեղի կունենա Ադրբեջանի քաղաքացի Թելման Ջավանշիր օղլու Ալիևի միակողմանի  հանձնումը ադրբեջանական կողմին, հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական Մազամլի գյուղի բնակիչ 41-ամյա Ալիևը սահմանն անցել էր նոյեմբերի 12-ին: Մառախլապատ եղանակի պատճառով նա մոլորվել էր և սահմանը հատել Տավուշի մարզի հատվածում: