Home / Հայաստան / Զուրաբյանը լավատես է, հույս ունի, որ խմբակցությունները կմիանան իրենց հայցին

Զուրաբյանը լավատես է, հույս ունի, որ խմբակցությունները կմիանան իրենց հայցին

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ստրոգրահավաք է սկսել, որով Սահմանադրական դատարանից պահանջում է ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ արտահերթ նստաշրջան կամ նիստ անցկացնելու հատվածը, հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Սահմանադրության 70 և 71 հոդվածներին: Ձևաթութղը ՀԱԿ խմբակցությունն արդեն վերցրել է և անհրաժեշտ 27 ստորագրությունն ունենալուց հետո պատրաստվում է դիմել ՍԴ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, երբ ՀԱԿ-ը նախաձեռնել էր ԱԺ արտահերթ նիստ այն չկայացավ քվորում չլինելու պատճառով:

«Ինչ է այս պահանջի հետևում: 70-րդ հոդվածն ասում է, որ կարող է արտահերթ նիստ հրավիրվել կամ կառավարության, կամ նախագահի պահանջով, կամ էլ 44 պատգամավորի պահանջով: Նման դեպքում այդ նիստն անցկացվում է դիմողի նշված օրակարգով և նրա նշած ժամկետում: Սա մի իրավունք է, որը Սահմանդրությունը տալիս է ընդդիմությանը՝ խորհրդարանական փոքրամասնությանը, և օրենքի որևէ դրույթ չի կարող որևէ կերպ վիժեցնել այս իրավունքը: 71-րդ հոդվծաը շատ հստակ գրում է հետևյալը, որ օրենքները և ԱԺ-ի որոշումները բացառությամբ Սահմանդրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Այսինքն՝ Սահմանդրությունը որևէ սահմանափակում որոշումների ընդունման համար մասնակցող պատգամավորների և քվերակող պատգամավորների առումով դնում է միայն 71-րդ հոդվածով: Քվորում հասկացությունը Սահմանդրությամբ չի սահմանվում: Արտահերթ նիստերի համար և նստաշրջանների համար կանոնակարգի մասին օրենքով սահմանելով քվորումի հասկացություն, ըստ էության, խախտվում է Սահմանդրության պահանջը»,- ասել  է Զուրաբյանը և նշել, որ այս ամենը շատ մանրամասն ներկայացված է  իրենց հայցում,  որը ավելի ուշ պատրաստվում են հրապարակել:

Զուրաբյանը նշել է, որ իրենք դա համարում են շատ սկզբունքային հարց և դրա համար որոշում են ընդունել դիմել ՍԴ:

Լևոն Զուրաբյանը կոչ է արել բոլոր այն պատգամավորներին, որոնք պատրաստ են պաշտպանել իրենց սահմանդրական իրավունքը, ստորագրել այս ձևաթղթի տակ:

Զուրաբյանը նշել է, որ ինքը լավատես է և կարծում է, որ այս ստորագրահավաքին մյուս խմբակցությունների պատգամավորները ևս կմիանան: