Home / Հայաստան / «Հորս արև դդում չեմ». ակցիա Դատախազության շենքի մոտ

«Հորս արև դդում չեմ». ակցիա Դատախազության շենքի մոտ

Այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների հերթական բողոքի ակցիան:

Ակտիվիստները պահանջում են ազատել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին և արդարացնել Կոնգրեսի մյուս երեք ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Սարգիս Գևրոգյանին և Դավիթ Քիրամիջյանին: Ակցիայի մասնակիցները պարզել էին բազմաթիվ պաստառներ՝ երիտասարդներին ազատ արձակելու կոչերով: Նրանք նաև կրկին բերել էին դդումներ, որոնց վրա փակցրել էին հետրյալ գրությամբ թղթեր՝ «Ապօրինի իշխանությունների դդումացված դատախազությունը», «Հորս արև դդում չեմ»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ Կոնգրեսի երիտասարդների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հետևանքով երիտասրդներին մեղադարանքներ են առաջադրվել: Այդ օրը Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ Ազգային Կոնգրեսի 7 ակտիվիստներ` Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Արտակ Կարապետյանը, Սահակ Մուրադյանը, Դավիթ Քիրամիջյանը և Վահագն Գևորգյանը: Հետագայում երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, իսկ մյուս երեքի գործը կարճվել էր: