Home / Հայաստան / Երիտասարդը սպառնում էր նետվել Դավիթաշենի կամրջից. նրան բաժին տարան (թարմացված)

Երիտասարդը սպառնում էր նետվել Դավիթաշենի կամրջից. նրան բաժին տարան (թարմացված)

20:00 Երիտասարդի հետ բանակցելու համար եկած կինը և կնոջ հայրը համոզեցին հետ կագնել արարքից, և ոստիկանները նրան ուղեկցեցին Մաշտոցի բաժին:

18:50 Երիտասարդի հետ բանակցությունները շարունակվում են: Նա հրաժարվում է ենթարկվել փրկարարների հորդորներին և պահանջում է, որպեսզի իր մոտ կանչեն կնոջը: Այս պահին կնոջն արդեն տեղեկացրել են, և նա շարժվում է դեպի Դավիթաշենի կամուրջ:

18:00 Դավիթաշեն կամրջի վրա այս պահին բանակցություններ են ընթանում ոստիկանության և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցների ու կամրջից նետվել ցանկացող երիտասարդի միջև: Այս մասին Еpress.am-ին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Ահազանգ ստացանք, որ ինչ-որ մեկը ցանկանում է նետվել Դավիթաշենի կամրջից: Դեպքի վայր մեկնած խմբերն այս պահին բանակցում են անձը չպարզված երիտասարդի հետ, ով սպառնում է նետվել կամրջից: Մասնագետներն անում են հնարավոր ամեն բան՝ ինքնասպանության փորձը կանխելու համար»,- ասել են ԱԻՆ-ից: