Home / Հայաստան / Սփյուռքահայ գործարարն ընդդեմ Հայաստանի՝ միջազգային ատյաններում

Սփյուռքահայ գործարարն ընդդեմ Հայաստանի՝ միջազգային ատյաններում

Սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործը ուղարկվել է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն: Ըստ Խուդյանի տարածած հայտարարարության՝ ներպետական դատարաններում կայացված այս քանակի ապօրինի որոշումների առկայության պարագայում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվող բողոքը անմիջապես վարույթ կընդունվի:

Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը կարող է քննել իր կոնվենցիան ստորագրած ցանկացած պետության դեմ անհատի կամ ընկերության ներկայացրած բողոքը, իսկ կայացված իրավարար վճիռները պարտադիր են կատարման համար:

«Եթե Հայաստանում այս կոռուպցիոն խնդիրները չլինեն և գործի նորմալ քննություն իրականացվի, անձամբ Էդմոնդ Խուդյանին պետք է փոխհատուցվի 1 մլն 700 հազար դոլար, սակայն եթե հարցը լուծում ստանա միջազգային դատարանում, այնտեղ գումարը կկազմի նշվածից նվազագույնը 10 անգամ ավելի», – ասել է Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Նշենք, որ մինչև 2009 թ. մայիսի 27-ը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում վերջնական լուծում է ստացել 164 վեճ, իսկ 125-ը դեռ սպասում են իրենց հանգուցալուծմանը: Նման վեճերը կարգավորվում են արբիտրաժային կարգով: Սփյուռքահայ գործարարի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով` կան նախադեպեր և Հայաստանի վերաբերյալ, և Ռուսաստանի: Մասնավորապես, 2007 թվականին քննվել է Հայաստանի դեմ ներկայացված մի գործ, որտեղ Հայաստանի կառավարությունը մինչև դատական ակտ կայացնելը հաշտություն է կնքել և փոխհատուցել է կողմին պատճառված վնասները։