Home / Հայաստան / «Հինգ ախպերով եկեք տեսեք, որ հանքը կա». Քաջարանի գյուղապետը զրուցել է բնապահպանների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հինգ ախպերով եկեք տեսեք, որ հանքը կա». Քաջարանի գյուղապետը զրուցել է բնապահպանների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամառվա ամիսներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինտաի տնօրինությունը Քաջարան գյուղը շրջափակման մեջ է պահել: Այս մասին ահազանգել է Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը Երևան կատարած իր վերջին այցի ժամանակ՝ «Թեղուտ» նախաձեռնության ակտիվիստների հետ զրույցում:

«Համահայկական հիմնադրամներով միլիարդներ են ստանում, բայց իր գյուղին ոչինչ չի հասնում», – պատմում է Աթայանը բնապահպանների տարածած տեսահոլովակի մեջ:

Նա խնդրել է օգնել սահմանամերձ գյուղին, սարքել ճանապարհները և լուսավորում ապահովել գյուղում:

«Գյուղացիները չեն պատրաստվում լքել Քաջարանը: Քաջարանցիները սահմաները պահելու են: Բնությունը փչացնում են, աշխատավարձը քցաչնում են: Կոմբինատի դիրեկտորը ասում է՝ հանք չկա: Որ հանք չկա, ինչպես ա՞ հարստացել: Հինգ ախպերով եկեք, տեսեք` հանք կա՞, թե՝ չէ: Ես էլի եմ կրկնում ես իմ տղու հետ սահմանը պահելու եմ»,- ասել է Աթայանը:

Հիշեցնենք, որ գյուղացիները և բնապահպանները բողոքում են Կառավարության որոշման դեմ, որով Քաջարանի և հարակից 5 գյուղերի հողերը արդյունաբերական նշանակության է փոխել: Նրանք պահանջում են այս որոշումը չեղյալ համարել: Ըստ որոշման, հողերը պետք է օտարվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն ընդլայնելու համար: