Home / Հայաստան / ՀԱԿ անդամը բացատրել է՝ ում համար Սերժ Սարգսյանը ֆավորիտ չէ

ՀԱԿ անդամը բացատրել է՝ ում համար Սերժ Սարգսյանը ֆավորիտ չէ

Երբ ժողովրդավարական  հռչակված քաղաքական ուժը խոսում է միակ թեկնածուի մասին՝ նրան ֆավորիտ անվանելով, այդ փաստը միանգամից գալիս է ամրապնդելու այն, որ այդ քաղաքական ուժն ուղղակի ավտորիտար և օլիգարխիկ է: Այս մասին այսօր լրագրողների խնդրանքով մեկնաբնելով ՀՀԿ-ական գործիչների այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը նախագահական ընտրությունների ակնհայտ ֆավորիտն է, ասել է «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀԱԿ քաղխորհրդի անդամ Զոյա Թադևոսյանը:

«Իրենք կարող են ասել՝ «մեր թեկնածուն շարունակում է մնալ գործող նախագահը», բայց գործող նախագահը ֆավորիտ կարող է լինել նեղ կորպորացիայի ներսում, այդ կորպորացիան այսօր այս իշխող քաղաքական ուժն է: Եթե ֆավորիտ է՝ տարեք ձեր տուն, հանրության մնացած հատվածի համար և այն էլ մեծ հատվածի համար նա ֆավորիտ չէ: Ինչո՞ւ: որովհետև այս հինգ տարվա պաշտոնավարման ժամանակահատվածում, իրենք են արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանում աղքատությունը հասնում է 35 տոկոսի: 35 տոկոս աղքատության պայմաններում գոնե հասարակության 35 տոկոսի համար նա ֆավորիտ լինեն չի կարող: Բացի դա, աղքատներից զատ կա նաև քաղաքացիական հասարկություն, որի ներկայացուցիչներն այս տարիների ընթացքում մշտապես քննադատել են նրա քաղաքականությունը թե՛ արտաքին, թե՛ ներքին ոլորտում: Մի՞թե այդ քննադատների համար նա կարող է լինել ֆավորիտ: Ոչ, երբեք», – ասել է Զոյա Թադևոսյանը:

Նա նշել է, որ ժողովրդավար հասարակության մեջ ֆավորիտը դառնում է այն թկենածուն, ում ժողովուրդն ազատ-արդար ընտրությունների միջոցով տալիս է ձայների գերակշիռ մեծամասնությունը և դրանով իր երկրի նախագահի աթոռին տեսնում, այսպես կոչված, ֆավորիտին:

Զոյա Թադևոսյանը նաև հավելել է, որ «ֆավոիրտ» բառն ինքը չի ընդունում նաև այն պատճառով, որ այն իրեն հիշեցնում է ֆրանսիական թագավորների ֆավորիտներին: