Home / Հայաստան / ՀՀ կառավարությունն ու Այ-Բի-Էմ-ը աշխատանքային խումբ են ստեղծել, համատեղ ծրագիր են իրականացնելու

ՀՀ կառավարությունն ու Այ-Բի-Էմ-ը աշխատանքային խումբ են ստեղծել, համատեղ ծրագիր են իրականացնելու

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 11-ին այցելել է Սիլիկոնյան հովտում գտնվող Այ-Բի-Էմ (IBM) ընկերության կենտրոնակայան: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության կայքը, Այ-Բի-Էմ ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի երկկողմ համագործակցության հնարավորությունները, ներուժն ու հեռանկարները:

Ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կծանոթանան ՏՏ ոլորտում գործող ընկերություններին, ֆունդամենտալ գիտությամբ զբաղվող հաստատությունների գործունեությանը:

Աշխատանքային խումբը մինչև 2013թ. առաջին եռամսյակի ավարտը կներկայացնի ուսումնասիրության արդյունքները, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարության և Այ-Բի-Էմ ընկերության միջև կկնքվի համաձայնագիր՝ հետագա համատեղ ծրագրի իրականացման մասին: