Home / Հայաստան / Հայաստանում բոլոր ճանապարհները բաց են. վաղը ևս տեղումներ չեն սպասվում

Հայաստանում բոլոր ճանապարհները բաց են. վաղը ևս տեղումներ չեն սպասվում

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 16.00-ի դրությամբ Հայաստանում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի՝ դեկտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-15-ը, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը, 17-ի արևելյան շրջաններում սպասվում է ձյուն:

Քամին` հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ, 14-16-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին` մերկասառույց, առանձին հատվածներում` մառախուղ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-16-ը` հատկապես ցերեկը, կնվազի 7-9, արևելյան շրջաններում` 13-15 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 13-ին, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի ցերեկը՝ թաց ձյուն, 15-16-ը, 17-ի գիշերը` ձյուն: