Home / Տեսանյութեր / Հ1-ի եթերում առևտրային գովազդի 1 րոպեի առավելագույն գինը 120 հազար դրամ է. ԺԱԱ

Հ1-ի եթերում առևտրային գովազդի 1 րոպեի առավելագույն գինը 120 հազար դրամ է. ԺԱԱ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ մի քանի հանձնաժողովերի նախագահներին էր ուղարկել Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքի եթերում գովազդային հաղորդումների ծավալների եւ գովազդի զետեղման քաղաքականության ՀՀ օրենսդրությանը համապատասխանության ուսումնասիրման հաշվետվությունը, որում Ազգային Ժողովին է ներկայացվել նաև իրադրության բարեփոխման առաջարկություններ ու լուծումներ:

Ավելի ուշ` հոկտեմբերի 31-ին, ակումբը նամակով դիմել էր Ազգային ժողովի` էլեկտրոնային հասցե ունեցող 75 պատգամավորներին, առաջարկելով (1) փոփոխություններ կատարելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում, արգելել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը առեւտրային գովազդ հեռարձակել, ինչի շնորհիվ Հ1-ի հեռուստաեթերը կազատվեր տարեկան մոտավորապես 640-670 ժամ առեւտրային գովազդային նշանակության հոլովակներից, (2) պետական բյուջեից Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ի լրումն արդեն սովորական, մոտ 2,3-2,4 մլրդ դրամ հատկացվող դրամաշնորհի, ավելացնել եւս 0,93-1,0 մլրդ դրամ` դրանով փակելով այն հնարավոր դեֆիցիտը, որը կգոյանա, եթե հանրային հեռուստաընկերությունը առեւտրային գովազդ չիրացնի:

Դեկտեմբերի 13-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահի անունով պատասխան է ստացվել ՀՀ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանից:

Պատասխանում մասնավորաբար ասվում է. «…ներկայացված տվյալներն անշուշտ մտահոգիչ են, սակայն Ազգային Ժողովը լիազորված չէ և չի կարղ կոնկրետ քայլեր ձեռնարկել, բացի ի գիտություն ընդունելուց և հետագա վերաբերմունք դրսևորելուց: Միաժամանակ, պատասխանելով Ձեր հոկտեմբերի 31-ի նամակին, տեղեկացնում եմ, որ պատգամավորական հարցապնդմանն ի պատասխան ներկայացված տեղեկատվությունում գովազդային ժամանակի առավելագույն արժեքը Հանրային հեռուստաընկերությունում կազմում է 120.000 դրամ»:

Ըստ Ժուռնալիստների ակումբի՝ ենթադրաբար` խոսքը Հ1-ի եթերում հեռուստագովազդի 1 րոպեի առավելագույն գնի մասին է: