Home / Հայաստան / Կարավարությունը գալիք տարում փորձելու է լուծել բազմազավակ ընտանիքների խնդիրները

Կարավարությունը գալիք տարում փորձելու է լուծել բազմազավակ ընտանիքների խնդիրները

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թ. պետական ծրագրին, որի նպատակն է իրականացվող միջոցառումների շնորհիվ մեղմել ժողովրդագրական բացասական միտումներն ու կայունացնել իրավիճակը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ այդ  ռազմավարությունը առաջին անգամ հաստատվել է 2009 թվականին՝ կառավարության կողմից, և դրանից հետո յուրաքանչյուր տարի գործադիրը հաստատվում է հաջորդ տարվա համար նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

«Այդ միջոցառումների ծրագրով հենց անդրադարձ է կատարվում այն խնդիրներին, որոնք առնչություն ունեն ժողովրդագրության հետ կապված բոլոր հարցերին: Գիտեք, խնդիրները վերաբերում են և՛ ծնելիության խրախուսմանը, և՛ տարածքային զրագացման խնդիրներին, և՛ մնացած ոլորտներին, որոնք ևս առնչություն ունեն, և յուրաքանչյուր տարի բոլոր շահագրգիռ մարմինների հետ միասին ձևավորվում է այդ միջոցառումների ծրագիրը: Առաջիկա տարվա համար իրականացվող ծրագրերի շրջանակներում նաև ընդգրկված են միջոցառումներ, որոնք թույլ կտան անդրադառնալ բազմազավակ ընտանքիների խնդիրներին, հատկապես նաև սահմանամերձ և բարձր լեռնային շրջանների բնակչության խնդիրներին և դրա շրջանակներում փորձենք լուծումներ տալ այդ խնդիրներին», – ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ այդ միջոցառումների ծրագիրը ունի նաև կանխարգելիչ բնույթ և շատ դեպքերում հենց այդ միջոցառումների ծրագրի իրականացմամբ էլ պայմանավորվում են այն խնդիրների լուծումները, որոնք կարող էին առաջանալ ծրագիրը  չիրականացնելու դեպքում: