Home / Հայաստան / Վրաստանի քաղաքացի Գևորգը Հայաստանի սահմանն անցնելու պահին ձերբակալվել է

Վրաստանի քաղաքացի Գևորգը Հայաստանի սահմանն անցնելու պահին ձերբակալվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները Բավրայի մաքսատան հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 28-ամյա  Գևորգ Զ.-ին, որը 2007 թ. հունվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության  մեղադրանքով:

Գևորգ Զ-ն կալանավորվել է: Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ձերբակալվածների պահման վայր: