Home / Հայաստան / Երկու երկրաշարժ. Հայաստանի հյուսիսում և հարավում զգացել են ցնցումները

Երկու երկրաշարժ. Հայաստանի հյուսիսում և հարավում զգացել են ցնցումները

Այսօր առավոտյան Երևանի ժամանակով 10.39-ին Իրանի Խոյ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հայաստանում երկրաշարժը զգացվել է Կապան և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ։

17:30-ի սահմաններում ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը 5.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Վրաստանում և Աբխազիայում՝ Սև ծովի ափին: Հիպոկենտրոնը եղել է 18 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացել են Հայաստանի հյուսիսում, մասնավորապես, Գյումրիում, Տաշիրում, Վանաձորում: Հայաստանի հյուսիսում երկրաշարժը գրանցվել է 3 բալ ուժգնությամբ: