Home / Հայաստան / Սեֆիլյանի նորաստեղծ ՀԿ-ն օգնելու է զոհված զինվորների ընտանիքներին և զբաղվելու է ռազմահայրենասիրական դաստիարակությամբ

Սեֆիլյանի նորաստեղծ ՀԿ-ն օգնելու է զոհված զինվորների ընտանիքներին և զբաղվելու է ռազմահայրենասիրական դաստիարակությամբ

Դեկտեմբերի 15-ին ընտրվել է «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» նոր գրանցված հասարակական կազմակերպության վարչությունը: Վարչության կազմում ընդգրկվել են Ժիրայր Սեֆիլյանը (նախագահ), Պավլիկ Մանուկյանը (նախագահի տեղակալ), Նորիկ Շահբազյանը, Քերոբ Ղազարյանը, Սասուն Կիրակոսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վիկտոր Դավթյանը:

Իր հաղորդագրության մեջ նորաստեղծ ՀԿ-ն ընդգծում է, որ կազմակերպության հիմնական նպատակներն են.

1. Հայրենիքի պաշտպանության և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, պատերազմի և Զինված ուժերի վետերանների ու հաշմանդամների, նրանց ընտանիքների անդամների նյութական և բարոյական օժանդակությունը,  միջազգային իրավունքով,  Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,  պատերազմի և Զինված ուժերի վետերանների արհմիությունների կայացումը,

2. Հայոց ռազմի պատմության և ռազմական արվեստի ուղղությամբ հայագիտության զարգացումը, Հայաստանում և հայության շրջանում աշխարհազորի մշակույթի և զորականի կերպարի  վերականգնումն ու զարգացումը, երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը,

3. Պետական ու ռազմական կառավարման և ռազմամարզական գիտելիքների ու հմտությունների զարգացումը, ռազմամարզական ճամբարների, հավաքների, մրցությունների, արշավների, վիկտորինաների և այլ ռազմակրթական ու մարզական-դաստիարակչական միջոցառումների կազմակերպումը: