Home / Հայաստան / Երևանում գալիք օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում

Երևանում գալիք օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում

Դեկտեմբերի 26-ից 30-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ՝ ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում մառախուղ, հաղորդում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-ից 6 աստիճանով: 28-29-ին ջերմաստիճանը կբարձրանա 5-6, 30-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 4-5 աստիճանով:

Դեկտեմբերի 26-30-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին ցածրադիր մասերում հնարավոր է մառախուղ: