Home / Հայաստան / «Ազատ դեմոկրատներ»-ը սեփական թեկնածուով ընտրություններին չեն մասնակցի

«Ազատ դեմոկրատներ»-ը սեփական թեկնածուով ընտրություններին չեն մասնակցի

«Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններին չմասնակցել սեփական թեկնածուով:

Կուսակցության կողմից տարածած մամուլի հաղորդակցության մեջ նշվում է, որ ԱԴ-ն «ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցությունը նպատակահարմար չի համարում, քանզի այսօր քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակում չափից դուրս լավատես պետք է լինել հավատալու համար, որ այս ընտրությունները կարող են իշխանափոխության  հանգեցնել»:

«Այս պարագայում Ազատ դեմոկրատների մասնակցությունը զուտ սեփական գաղափարներն ու մոտեցումները ներկայացնելու համար այդքան էլ գերադասելի տարբերակ չէ:

Մենք, լրջորեն կարևորելով ընտրական գործընթացները, միևնույն ժամանակ գտնում ենք, որ ընտրությունները միակ միջոցը չեն մեր գաղափարները հասարակությանն հասցնելու համար: Համոզված ենք, որ քաղաքական ուժի գործունեության մեջ առավել կարևոր է վերջինիս հետևողական, երկարաժամկետ ու նպատակային գործունեությունը: Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը հավատարիմ մնալով այս սկզբունքներին՝ հանուն ազատականության և ժողովրդավարության հաստատման:

Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը առաջիկայում դիտարկելու է բոլոր ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը և ըստ այդմ ներկայացնելու է կուսակցության մոտեցումներն ու գնահատականները», – նշված է կուսակցության հայտարարության մեջ: