Home / Հայաստան / Հայրիկյանն ասել է՝ որն է նախագահի այլ թեկնածուների նկատմամբ իր առավելությունը

Հայրիկյանն ասել է՝ որն է նախագահի այլ թեկնածուների նկատմամբ իր առավելությունը

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մյուս նախագահի թեկնածուների վիճակը շաբաթներ առաջվա դրությամբ գնահատել է ոչ օրհասական, այլ՝ հուսահատական. այժմ արդեն գործընթացը հետքրքրական փուլ է մտել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ինքը՝ Հայրիկյանը:

«Ի տարբերություն մյուս թեկնածուների, ես և իմ թիմակիցները մի առավելություն ունենք՝ բոլորի համար տեսանելի մեր անցած ճանապարհն է: Եթե մյուսներն ասում են՝ «ես կտամ», «մենք ձեզ համար այսինչը կանենք», մենք ասում ենք՝ «մեք ընդամենը կօգնենք, որ դուք իրացնենք այն, ինչ Աստծո կողմից ձեզ տրված է՝ ձեր ինքնորոշման իրավունքը՝ ամենակարևոր բանը, որ որևէ մարդ որևէ մարդու կարող է տալ», – ասել է Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ եթե չկա ինքնորոշման իրավունք, ապա մնացած բաներն անէանում են:

«Քաղաքական դաշտը, բարեբախտաբար, բավական մաքրվել է. այսօր, երբ խոսում են մրցակցային չլինելու մասին, ես ասում եմ՝ «այո, մրցակցային տեսանկյունից սա բարդ ընտրություն է, որովհետև իմ դեմ դժվար է մրցել», ես նկատի եմ ունեցել ինձ, այդ տեսակետից, մրցակցային տեսանկյունից դժվար է, որովհետև, եթե առողջ հասարակություն լինի, խոսքը ոչ թե իմ մասին է, այլ ձեր խոնարհ ծառա՝ ազգային անկախության առաջնորդի մասին, ով անդավաճանորեն մշտապես նվիրված է եղել ազգային խնդիրներին: Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա՝ այո, մրցակցային չէ այս ընտրությունը», – նշել է նախագահի թեկնածուն:

Ըստ Հայրիկյանի՝ Հայաստանում կա ընտրված կամ գործող նախագահ, քաղաքական գործիչներ, բայց որևէ ոլորտում՝ քաղաքագիտական տեսանկյունից, նրանցից որևէ մեկը առավելություններ չունի:

«Դա չի նշանակում, որ ես պետք է համարեմ, որ մյուսները քաղաքական պայքարին մասնակցելու իրավունք չունեն ընդհանրապես: Ես կուզեի ասել, որ իմ և իմ թիմակիցների ակնկալիքն այս ընտրություններից այն է՝ստանալով բարոյաքաղաքական լծակներ՝ ես անգրագիտության վերացման դասընթացներ չէի ուզենա կազմակերպել նախագահի թեկնածուների համար, բայց դրա կարիքը շատերը զգում են», – ասել է Հայրիկյանը: