Home / Տեսանյութեր / Կառավարությունը փորձում է պարզել Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը

Կառավարությունը փորձում է պարզել Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկային և ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի նպատակով անհրաժեշտ ցուցանիշները տրամադրող կամ հրապարակող գերատեսչությունների ցանկին։

Համաձայն ՀՀ կառավարության՝ Արձանագրային որոշման նախագծի ընդունման արդյուքում կկանոնակարգվի  ինտերնետից օգտվողների թվի ճշգրիտ հաշվարկի մեթոդիկան, վերջինիս հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների հավաքագրման խնդիրը, ինչպես նաև Հայաստանում ինտերնետից օգտվողների ճշգրիտ թիվը:

Այդ արդյունքին հասնելու համար ՀՀ կառավարությունը հաշվարկելու է 15-ից 74 տարեկան բնակչության քանակը` կիրառելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությամբ հաշվարկված հաշվետու տարվան նախորդող տարվա համար առկա բնակչության թվաքանակի գործակիցը, օգտագործելու է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները, հաշվարկելու է ֆիքսված (լարային) ինտերնետ կապի բաժանորդագրությունների ընդհանուր թիվը, որը ներառում է ընդհանուր ֆիքսված (լարային) լայնաշերտ և դայլ-ափ (dial-up) բաժանորդագրությունները (վերջին 3 ամիսներին ակտիվ բաժանորդագրությունները), հաշվարկելու է առանձնացված շարժական կապով տվյալների փոխանցման ընդհանուր թիվը, ստանդարտ շարժական կապի բաժանորդագրությունները` լայնաշերտ կապի 256 Մբ/վ և ավելի արագություններով տվյալների հաղորդման միջոցով (վերջին 3 ամսում օգտագործել են վերը նշված ծառայությունը):