Home / Հայաստան / Նախարարը նպաստառուների մասին հարցին ըստ էության չի պատասխանել

Նախարարը նպաստառուների մասին հարցին ըստ էության չի պատասխանել

Եթե ՀՀ կառավարությունը արձանագրում է տնտեսական աճ և խոսում հարկային բարեփոխումների մասին, ապա ինչու չի կրճատվում նպաստառուների թիվը: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողները նման հարց են ուղղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Նախարարը պատասխանել է, որ յուրաքանչյուր տարի իրականացվող տնային տնտեսությունների հետազոտությունների արդյունքներում գնահատվում են այն գործոնները, որոնց հաշվառմամբ իրականացվում են նաև վերլուծություններ: Դրանց արդյունքում սահմանվում են գործոններ թե՛ պետական նպաստաների նշանակման համար, մասնավորապես, ընտանեկան նպաստների գործոնները և թե սահմանվում է քաղաքականությունը, որը ամրագրված է  կառավարության համապատասխան որոշումներով: Դրա շրջանակներում, նաև հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները, ձևավորվում է տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված պետական նպաստների չափերը:

Լրագրողները նկատել են, որ նախարարն ըստ էության չի պատասխանում հարցին և կրկնել են այն, ինչին Ասատրայնն արձանագանքել է, թե թվաքանակները և չափերը սահմանվում են պետական բյուջեի մասին օրենքով:

«Եթե մենք խոսում ենք աղքատության մակարդակի մասին և նպաստ ստացող անձանց թվաքանակի մասին, այ հենց այս թվաքանակի շրջանակներում էլ կգտնեք ձեր հարցի պատասխանը: Հայաստանը կամ ցանկացած պետություն, չի կարող հարյուր տոկոսով բոլորին նպաստներ վճարել, ավելին՝  կառավարության քաղաքականութունը միտված է ավելի շատ զբաղվածության ապահովմանը, ակտիվ ծրագրերի իրականացմանը՝ դրա շրջանակներում եկամուտների ապահովմանը»,- ասել է նախարարը: