Home / Տեսանյութեր / Մահացած նորակոչիկի մահվան փաստի առթիվ ՊՆ-ում քրեական գործ են հարուցել

Մահացած նորակոչիկի մահվան փաստի առթիվ ՊՆ-ում քրեական գործ են հարուցել

2012 թվականի դեկտեմբերի 23-ին մահացած 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդ. 2-րդ մասի հատկանիշներով /անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ/հարուցվել է քրեական գործ  և կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: ՊՆ-ի հաղորդագրության մեջ նշված է, որ Նորայր Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Նշենք, որ տղայի մայրը՝ Կարինե Մնացականյանը, դեռևս անցյալ տարվա վերջին news.am-ի հետ զրույցում պատմել էր, որ իր որդին սկսել է ջերմել Կենտրոնական հավաքակայանում սրսկումից 2 ժամ անց: Նրան բարձր ջերմությամբ ճանապարհել են Լեռնային Ղարաբաղ:

«5 հոսպիտալի կողքով անցել են, բայց ոչ մի տեղ չեն իջեցրել: Իսկ, երբ Նորայրը ասել է, որ փորն է ցավում, գլուխն է ցավում, ստախոս են անվանել: Եվ դա այն դեպքում, երբ ճանապարհին Նորայրը փսխել է», – պատմել էր մայրը: Նորայրի բարեկամները նշել էին, որ երիտասարդին հասցրել էին Խոջալու, որտեղ էլ հոսպիտալում տեղի էր ունեցել դժբախտ պատահարը: