Home / Հայաստան / Իվանիշվիլին հնարավոր է համարում Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի գործարկումը

Իվանիշվիլին հնարավոր է համարում Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի գործարկումը

Հայաստան-Վրաստան-Աբխազիա երկաթգծի վերագործարկումը Վրաստանի և Հայաստանի վարչապետները համարում են շատ կարևոր հարց, որին անհրաժեշտ է  շուտափույթ լուծում տալ: Այդ մասին այսօր Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին հայտարարել են ՀՀ կառավարությունում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես կարծում եմ, որ դա (վերագործարկումը) հնարավոր է: Մենք պետք է վերականգնենք երկու երկրների միջև հարաբերությունները (նկատի ունի Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները – խմբ.): Վրաստանի և Հայաստանի միջև այդ հարցում խնդիրներ չկան, մենք ունենք մեծ խնդիր Ռուսաստանի հետ: Մենք հույս ունենք, որ որքան հնարավոր է շուտ վերականգնել և կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները», – ասել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ  հայ-վրացական հարբերություններում այս հարցը քննարկվել է և իրենք արձանագրել են, որ պետք է ջանքեր գործադրել,  որպեսզի երկաթգիծն աշխատի:

«Մենք հետաքրքրված ենք, որ այս հարցը որքան հնարավոր է  արագ լուծվի»,- ասել է ՀՀ վարչապետը: