Home / Տեսանյութեր / Հունվարի 19-ից ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հունվարի 19-ից ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և 21-23-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին ցերեկը արևմտյան շրջաններում սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 19-23-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հունվարի 19-ին, 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 20-ին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: