Home / Հայաստան / Արման Մելիքյանն առայժմ ձեռնպահ կմնա իրավապահ մարմիններին դիմելուց

Արման Մելիքյանն առայժմ ձեռնպահ կմնա իրավապահ մարմիններին դիմելուց

Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի կողմից տարածած հայտարարության մեջ նշված է, որ «ՀՀԿ- ի կողմնակիցներ ներկայացող կասկածելի անձինք սկսել են ընտրակաշառք տալու խոստումներ շռայլելով քաղաքացիներից անձնագրային տվյալներ հավաքագրել»:

Այդ առթիվ «Փաստինֆոյի» թղթակիցը դիմեց ՀՀ նախագահի թեկնածուի լիազոր ներկայացուցիչ և շտաբի պետ Էլեոնորա Ասատրյանին և խնդրեց պարզաբանել, թե արդյոք այդ խնդրով իրենք դիմելու են դատական կամ իրավապահ մարմիններին:

Նման փաստերի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուի շտաբը դեռ դատական կամ իրավապահ մարմիններին դիմելու հարցով ձեռնպահ է մնում: Առայժմ այդ և բոլոր նման տեղեկություններն ու փաստերը կկուտակվեն և, կախված իշխանությունների գործողությունների իրավաչափությունից, կստանան համապատասխան լուծման գործընթաց, պարզաբանեց Էլեոնորա Ասատրյանը: