Home / Տեսանյութեր / Վահագն Չախալյանին ազատ են արձակել. նա պահանջ ունի

Վահագն Չախալյանին ազատ են արձակել. նա պահանջ ունի

Ջավախահայ ակտիվիստ, հասարակական գործիչ Վահագն Չախալյանն այսօր ազատ է արձակվել բանտից, որտեղ նա 4 տարուց ավելի է անցկացրել:

Lragir.am-ի հետ զրույցում Վահագն Չախալյանն ասել է, որ սպասելի էր իր ազատ արձակումը: Նա նշել է, որ իրեն ազատել են 2012 թվականի դեկտեմբերի  21-ի համաներմամբ, սակայն այն պահանջը, որ նա պետք է որպես քաղբանտարկյալ ազատ արձակվեր, դեռևս ուժի մեջ է:

«Քաղբանտարկյալի մասով գործըթնացը շարունակվում է»,- նշել է Չախալյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ առողջական լուրջ խնդիրներ չունի:

«Լուրջ բողոքներ չունեմ, թեթև, մանր-մունր խնդիրներ կան, դեռ հետազոտություն էլ չեմ անցել, որ իմանամ»,- ասել է ջավախահայ գործիչը:

Նշենք, որ Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականին, իսկ մեկ տարի անց դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի զենք կրելու և խուլիգանության համար: Հայաստանյն մի շարք հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև վրաստանյան հայրենակցական միություններ կոչ էին անում Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչել:

Լուսանկարը՝ Lragir.am