Home / Տեսանյութեր / Դամասկոսում առևանգված հայի համար մոտ կես միլիոն դոլար են պահանջում

Դամասկոսում առևանգված հայի համար մոտ կես միլիոն դոլար են պահանջում

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Դամասկոսում ապստամբների կողմից առևանգված հայի համար փրկագին են պահանջել մոտ կես միլիոն դոլար:

Դամասկոսահայ Նազարեթ Չարքյանին առևանգել են հունվարի 23-ին: Սա վերջին օրերին երրորդ դեպքն է, երբ ապստամբներն առևանգում են ազգությամբ հայերի:

Երեք օր առաջ ընդդիմադիրների կողմից առևանգվել է սիրիական բանակի ժամկետային զինծառայող հայազգի Հակոբ Թունջյանը: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ դեռեւս չկան: Իսկ անցած չորեքշաբթի մեկ հայ է առևւանգվել Բեյրութ ուղեւորվող ավտոբուսից` Հալեպի մերձակայքում: