Home / Հայաստան / Զոհված զինծառայողները «շնորհավորել են» ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Զոհված զինծառայողները «շնորհավորել են» ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Բանակի օրվա կապակցությամբ մոտ 270 խորհրդանշական բացիկներ է ուղարկել ՀՀ պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, բոլոր նախարարներին և պատգամավորներին, բանակի բարձրաստիճան զինվորականներին, կաթողիկոսին, դատավորներին, ՄԻ պաշտպանին, մարզպետերին, դատախազներին: Բացիկների խորհրդանշական հեղինակները վերջին տարիներում հայկական բանակում զոհված մոտ 2000 զինծառայողներն են:

Քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ՀՀ Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին և մի շարք այլ պաշտոնյաներին ուղղված նամակները ստորագրված են 2012-ի հունվարի 27-ին զոհված զինծառայող Փայլակ Շահնազարյանի անունից:

Նախաձեռնությունը նաև տարածել է բացիկի վիդեո տարբերակը: