Home / Տեսանյութեր / Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով առաջադիմել է 3 տեղով. զեկույց

Հայաստանը մամուլի ազատության ցուցիչով առաջադիմել է 3 տեղով. զեկույց

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչը 2013» զեկույցում Հայաստանը 179 երկրների շարքում զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը: Անցյալ տարվա համեմատ Հայաստանն առաջադիմել է 3 տեղով:

Զեկույցի հեղինակները Հայաստանում մամուլի ազատությունը նմանեցնում են Մոլդովայում (55-րդ հորիզոնական), Վրաստանում (100-րդ հորիզոնական), Ղրղզստանում (106-րդ հորիզոնական) առկա վիճակին: Բոլոր այս երկրներում գոյություն ունի մամուլի բազմակարծություն և պետական գրաքննության ցածր մակարդակ, ասված է զեկույցի մեջ: Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ այդ երկրներում դեռևս խնդիրներ կան մամուլի անկախության և լրագրողների աշխատանքային պայմանների հետ կապված:

Մեր տարածաշրջանի երկրներից Ռուսաստանը գտնվում է 148-րդ հորիզոնականում է, իսկ Ադրբեջանը 156-րդն է:

Մամուլի ազատության ցուցիչով լավագույնը Ֆինլանդիան է, երկրորդ հորիզոնականում՝ Հոլանդիան, երրորդ տեղում՝ Նորվեգիան: