Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Զուրաբյանը Դատախազության շենքի առջև պատմել է ԵԽԽՎ-ի նստաշրջանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Զուրաբյանը Դատախազության շենքի առջև պատմել է ԵԽԽՎ-ի նստաշրջանի մասին

Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Ատաքելյանի (2011 թվականի օգոստոսի 9-ից գտնվում է անազատության մեջ), Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի մասին ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ խոսել է ֆրանսիացի պատգամավոր Ժակ Լյոժանդրը: Այդ մասին այսօր դատախազության մոտ ակտիվիստների համար անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանը տեղեկացրել է ներկաներին, որ հունվարի 21-27-ը Ստրասբուրգում կայացել է  ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, որին՝ ի թիվս այլ պատգամավորների, ինքը ևս մասնակցել է և դա հնարավորություն  է տվել այս հարցը բարձացրել այնտեղ՝ տարբեր մարկանց մոտ:

«Կարելի է արձանագրևել, որ մեր ջանքերը բերել են նրան, որ տղաների գործը կամաց-կամաց ձեռք է բերում միջազգային հնչեղություն, իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ռեժմիը՝ հենց կոնկրետ այս գործի հետ կապված, արդեն ունի միջազգային խնդիրներ: Սա գոհացուցիչ արդյունք է, և չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այս արդյունքի համար մեծագույն ավանդ ունեք նաև դուք՝ այստեղ բոլոր հավաքվածներդ»,- ասել է Լևոն Զուրաբյանը: