Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրիկյանը կասկածում է օտարերկրյա գաղտնի ծառայությանը. ընտրությունները կհետաձգվեն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայրիկյանը կասկածում է օտարերկրյա գաղտնի ծառայությանը. ընտրությունները կհետաձգվեն

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իրեն լավ է զգում և պատրաստվում է աշխատել այնպես, ինչպես միշտ աշխատել է: Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում՝ հավելելով, որ ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի ընտրությունները չհետաձգվեն:

«Կա հետաձգման երկու տարբերակ. մեկը՝ 15 օրը, որը պարտադրված եմ դա անել, ի վիճակի չեմ, մյուսը՝ 40 օր: Պետք է այնպես անեմ, որ այդ քառասուն օրը չլինի, որովհետև ես էլ եմ մտածում, որ գործընթացի մեջ ենք, և պետք է այն ավարտին հասցնենք», – ասել է Պարույր Հայրիկյանը:

Նա խոսել է նաև իր կասկածների մասին:

«Առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ, ասեմ, կասկածում եմ օտար պետության իրեն երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության՝ ոչ այս պետության՝ Ռուսաստանի, այլ նախկին… ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Ես շատ շեշտակի դրեցի, որ մենք գնալու ենք դեպի Եվրոպա, և ասացի, որ Ռուսաստանին էլ տեսնում ենք այնտեղ», – նշել է Հայրիկյանը:

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի