Home / Հայաստան / ՖՈՏՈ – Հակահարված և DVD-հեղափոխություն փոփի ու պանկի շրջանակներում

ՖՈՏՈ – Հակահարված և DVD-հեղափոխություն փոփի ու պանկի շրջանակներում

Հայաստանյան Փոփ-պանկի երեսունամյա պրակտիկան մասամբ կենտրոնացել է փետրվարի 1-ին ՆՓԱԿ-ում բացված ցուցահանդեսում: Ներկայացվել են երեք սերունդ ներկայացնող 30 արվեստագետներ. Գրիգոր Խաչատրյանից և Արման Գրիգորյանից մինչև Սոնա Աբգարյան և ամենաերիտասարդ պանկի ալիքը՝ «Հակահարված» արտ խումբը:

«Հակահարվածը» բացման ողջ ընթացքում ավարտին էր հասցնում պատը ծածկող պատկերը, որի վրա քաղաքական երթի մասնակիցներն էին՝ պետական, անարխիստական, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի և Facebook-ի դրոշներով:

Խմբի անդամ Հերբերտ Գևորգյանը պատմել է, որ իրենց գործը, կարելի է ասել, երազանքի ակցիան է՝ ոչ թե գոյություն ունեցող քաղաքացիների երթ, այլ երևակայական քաղաքացիների, ովքեր կրում են տարբեր կուսակցությունների դրոշներ, հետևում են տարբեր գաղափարախությունների, սակայն միասնական են պայքարում իրենց իրավուքների ու ազատության համար: Գևորգյանը նշել է, որ գործն ավատին հասցնելուց հետո այն մտադիր են հանել դուրս ցուցասրահից, սակայն թե քաղաքի որ հատված այն կտեղափոխվի՝ դեռ չեն որոշել. ափսոսում են, որ այս գործը կարող է ոչնչացվել:

Ցուցահանդեսի բացմանը DVD-հեղափոխություն նախաձեռնությունը բեմադել է 30 տարի առաջ ստեղծված պերֆորմանսի նոր վերախաղարկումը: Նրանք կոչ էն անում բոյկոտել հայտնի գլամուրային երևույթները և, ինչպես նկատեց թատերագետ Արա Նեդոլյանը, բռնել էն գլամուրը հենց ծաղկման մեջ և համոզիչ են, երբ նոր իրողությունները կնքում են որպես գլամուր:

Նախաձեռնությունը կոչ է անում բոյկոտել պասիվ կամ ակտիվ ձևով քաղաքացիական հասարակությունը, նախագահի ութ թեկնածուներին, Ստեֆանո Ռիչի բրենդը, հեռուստատեսութունը, ֆեյսբուքի ֆեյքերին, angry birds-ը, Նոյը, Բջնին, Չեմպիոնների Լիգան, Սերժ Թանկյանին և Արտո Թունչբոյաջյանին, Շորժայի նկարիչների պանսիոնատը, Թեղուտի մեղրը և մուրաբաները, Սիրահարների այգին, Կաֆկային և Մարկեսին… DVD-հեղափոխություն-ը  կոչ է անում գնալ դեպի խոհանոց:

Ցուցադրությունը բաց է լինելու 45 օր: