Գլխավոր / Խմբագրի ընտրություն / Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ստալինյան «ռումբերը» մինչ օրս ծառայում են Կրեմլին

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ստալինյան «ռումբերը» մինչ օրս ծառայում են Կրեմլին

Կովկասը կրկին անցնում է Ռուսաստանի Դաշնության տիրապետության տակ, իսկ Եվրոպան իր համակարգային և ֆինանսական մեծ խնդիրների պատճառով հնարավարություն չունի միջամտել՝ հետևաբար կորցնելով այդ տարածաշրջանում իր քաղաքական ազդեցությունը:

Այս մասին իտալական L’Occidentale պարբերականում տպագրված «Ստալինիզմի ստվերը Կովկասում» հոդվածում գրում է Լաշա Զիլմիպիանին:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Ռուսաստանը ղեկավարում է Կովկասը՝ օգտագործելով «Բաժանիր և տիրիր» սկզբունքը: Որպես դրա վառ օրինակ Զիլմիպիանին նշում է Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված հակամարտությունը:

Կրեմլը խորամանկորեն գլխավոր խաղարարարի դերն է խաղում, բայց պաշտոնական Մոսկվան շահագրգռված է ստեղծված իրավիճակն անվերջ պահպանելու և որքան հնարավոր է երկար տարածաշրջանում ազդեցություն ունենալու մեջ:

Մոսկվան բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Երևանի հետ և երկիմաստ՝ Բաքվի: Այսպես գործելով՝ Ռուսաստանը խիստ անհրաժեշտ է դառնում երկու կողմերին, իսկ նրա քաղաքական կշիռն աճում է:

«Ակնհայտ է, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանն իրենց բախտի անկախ տնօրինողները չեն դառնա», — գրում է Զիլպիմիանին:

Նման իրավիճակ է ստեղծվել նաև Վրաստանում: 2008 թվականին, կարծես, Վրաստանը վերջնականապես դուրս էր եկել Մոսկվայի ազդեցության տիրույթից, սակայն Կրեմլն իր ճանկերն ի ցույց դրեց:

Որպեսզի չկորցնի Վրաստանի վրա ազդեցությունը, Ռուսաստանը կոպիտ ուժի դիմեց՝ օկուպացնելով Վրաստանի երկու ռուսաստանամետ անջատողական տարածաշրջանները:

Հեղինակը գրում է մի կարևոր գործոնի մասին, որն ուղղակիորեն կապված է ստալինյան ժամանակաշրջանի հետ:

«Ցավոք սրտի, դեռևս Ստալինն էր ստեղծել, իսկ որտեղ դրանք կային, ուժեղացրել գրոտեսկային «միկրոավտոնոմիաները» յուրաքանչյուր խորհրդային հանրապետության ներսում՝ հաշվարկելով, որ այդ էթնիկ փոքրամասնությունները միշտ կարելի է օգտագործել քաղաքական ձգանի ձևով: Նման փոքր «ռումբերի» ստեղծումն անկախ երկրներում հարկավոր էր, որպեսզի հնարավորություն ստեղծվի սպառնալ հանրապետությունների տարածքային ամբողջականությանը և պահպանել դրանց նկատմամբ բացարձակ վերահսկողությունը: Այն փաստը, որ էթնիկ փոքրամասնությունները որպես նվեր էին ստացել ինքնավորությունների կարգավիճակը, ընդմիշտ կապում էր նրանց Մոսկվայի հետ և ստիպում էր շնորհակալ լինել վերջինիս: Այժմ Կրեմլը կարող է մանիպուլիացիայի ենթարկել նրանց, որքան ցանկանա», — գրում է հոդվածի հեղինակը:

Փաստորեն, նշում է Զիլմիպիանին, այս պահին առկա են երկու հին «ռումբեր», որոնք պայթեցին Կրեմլի հրանագով, որպեսզի կանգնեցնեն նախկին քաղաքական «արբանյակի» փախուստը: Քանի դեռ Արևմուտքը չի կարողանալու լուծել տարածաշրջանային հակամարտությունների խնդիրը Կովկասում, Ուկրաինայում (խոսքը գնում է ռուսամետ Ղրիմի մասին) և Մոլդավիայում (ռուսամետ Մերձդնեստրը, որը ձգտում է դուրս գալ Մոլդովայի կազմից), այդ երկրներն իրենց վրա զգալու են Ռուսաստանի ճնշումը:

Խնդրի լուծմանը կարելի հասնել, եթե Արևմուտքն ու Ռուսաստանը պայմանավորվեն, որ Մոսկվան չպետք է միջամտի հարևանների ներքին գործերին, իսկ արևմտյան երկրները ռազմական չեզոքություն պահպանեն:

«Իհարկե, նման համաձայնության գալը հեշտ չէ, բայց հակարվոր է ընդունել, որ մեր դռների մոտ Ռուսաստանը քաղաքականորեն մանիպուլիացիայի է ենթարկում մի ամբողջ տարածաշրջան և դա անում է հին խորհրդային մեթոդների և 50-ականներին օգտագործվող խաղի կանոնների օգնությամբ», — եզրափակում է հոդվածագիրը: