Home / Հայաստան / Նախագահի թեկնածուն մրցակիցներին 24 ժամ է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահի թեկնածուն մրցակիցներին 24 ժամ է տվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ ժամը 17.00-ից հացադուլ հայտարարած ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նախագահի մյուս թեկնածուներին կոչ է անում միանալ իրեն ու ինքնաբացարկ հայտնել: Այս մասին թեկնածուն ասել է Epress.am թղթակցի հետ զրույցում:

«Մինչ առաջադրումները եղել են խոչընդոտներ՝ պառլամենտում առնվազն 46 տոկոս ձայն ունենցող քաղաքական ուժերի վրա: Նկատի ունեմ գաղտնալսումներ, համակիրների վրա ճնշումներ և փողերի լվացման մեղադրանք, բացի դա, եղել է մահափորձ և մինչև հիմա չի բացահայտվել, հետևաբար այս ընտրություններն ի սկզբանե անօրինական են, ուստի չէի ուզենա, որ դառնային դեկորատիվ թեկնածուներ՝ լեգիտիմացնելով Սերժ Սարգսյանին», – ասել է մեր զրուցակիցը:

Նախագահի մյուս թեկնածուներին Հարությունյանը կոչ է արել քվեաթերթիկին չմնալու համար վաղը՝ մինչև ժամը 18.00-ն, ինքնաբացարկի որոշումով միանալ իրեն:

Նշենք, որ 24-ժամյա հացադուլից հետո Հարությունյանը հանելու է իր թեկնածությունը: