Home / Հայաստան / «Արդյոք դա կհամարվի՞ ընտրություն». ՀՀԿ-ական թաղապետն անկեղծացել է

«Արդյոք դա կհամարվի՞ ընտրություն». ՀՀԿ-ական թաղապետն անկեղծացել է

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը թիվ 191 դպրոցի մանկավարժների հետ երեկ ունեցած նախընտրական հանդիպմանը ուշագրավ բացահայտումներ է արել՝ հաստատելով սոցհարցումների սնանկությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ Օհանյանը նախ ասել է, որ ընտրություններում չկա լուրջ մրցակցություն: Հետո խոսել է ընտրությունների նկատմամբ հասարակական հետաքրքրության պակասի մասին՝ հավելելով, որ իրենց անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Մալաթիա-Սեբաստիայում 101 հազար աշխատողներից ընտրությանը մասնակցելու մտադրություն ունի ընդամենը 25-30 հազարը, այսինքն՝ շուրջ 25-30 տոկոսը:

«ՀԺ»-ն նշում է, որ երբ պաշտոնապես հրապարակվում են այս կամ այն սոցհարցումների արդյունքները, նշվում է 50-ից մինչև ավելի քան 70 տոկոս մասնակցության մասին:

Համայնքի ՀՀԿ-ական ղեկավարը համոզմունք է հայտնել, որ այդ 25-30 հազար ընտրողների 70-80 տոկոսը ձայն է տալու իրենց թեկնածուի օգտին:

«Արդյոք դա կհամարվի՞ ընտրություն: Իհարկե ոչ, որովհետև գիտեք, որ գրանցված շատ եվրոպական դիտորդներ կան»,- անկեղծացել է Օհանյանը: